latest_news
copy image url
Ներքին 5 часов назад - 12:44 08-06-2026

Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան

Ընդդիմություն մի՛ վերցրեք Ձեր մանդատները, եթե Դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ Դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը: Այս մասին ասել է Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը:

«Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում անում է: Հայաստանում դրել է վերջնականապես բռնատիրական ռեժիմ մտցնելու օրակարգ, ինչին քայլ առ քայլ գնում է: Ակնհայտ է, որ գիշերը ԿԸՀ-ում տեղի է ունեցել կեղծում:

Ընդդիմություն մի՛ վերցրեք Ձեր մադատները: Եթե Դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ Դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը: Ստեղծեք քաղաքական ճգնաժամ, հիմա է ժամանակը ցույց տալու, որ դուք տեր եք իշխանափուխություն անելու համար Ձեզ տրված մանդատին»: