Oragir.News-ի տեղեկություններով միջադեպ է տեղի ունեցել Լիճքի 21/07 ընտրատեղամասում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրատեղամասի դիմաց հավաքված ՔՊ-ականները հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի վրա, ով , ինչպես հայտնեց մեր աղբյուրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի հորաքրոջ որդին է։
«Ընտրելուց հետո դուրս եկանք, տեսա, որ ՔՊ-ականները դրսում հավաքված են, հարցրի ինչի համար եք հավաքվել։ Անընդհատ գալիս, փորձում էին սադրել, հասկացան, որ չեն կարողանում ինձ սադրել, գնացին էն կողմ։ Այդ պահին «Ուժեղ Հայաստանի» վստահված անձը մեքենայից իջավ ու մենակ հասցրի էն տեսնել, որ մի ամբողջ 10-12 հոգի հարձակվեցին էդ մարդու վրա՝ Ներսես Հոխիկյանի։ Անձնագրով Լևոն Հոխիկյան ա, բայց իրան բոլորը Ներսես գիտեն։ Ինքն էլ Գնել Սանոսյանի հորքուրի տղեն ա»,-պատմեց մեր աղբյուրը։
Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ Լիճքում հարձակումը կազմակերպել է Սիրակ Սիրականյանը, որը Մարտունու հիվանդանոցի վիրաբույժն է և համայնքի վարչական ղեկավար Սիրական Սիրականյանը։