Այս օրերին մեծ քանակով ՀՀ քաղաքացիներ են Վրաստանից և Ռուսաստանից գալիս Հայաստան։ Պատճառների առաջին շարքում ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումներն են հայկական ապրանքների, հայ գործարարների նկատմամբ։
ՌԴ-ից գալու երկրորդ պատճառն էլ ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելն է։ Վրաստանում և Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացիները գալիս են մասնակցելու ընտրություններին։
Այսօր՝ հունիսի 6-ին,
Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, որ մեծ թվով մարդատար ավտոմեքենաներ են կուտակվել Վրաստանից դեպի Հայաստան սահմանային անցակետում։ Ենթադրելի է, որ նրանց մի մասում ՀՀ քաղաքացիներ են, որոնք Հայաստան են գալիս ընտրություններին մասնակցելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։