latest_news
copy image url
Ներքին 1 день назад - 18:00 05-06-2026

ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի տնտեսության ողնաշարն ապահովող խոշոր ձեռնարկությունները շարունակում են մնալ ինչպես հարկային բեռի կրողները, այնպես էլ քաղաքական սուր բախումների թիրախը: Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2025 թվականի 1000 խոշոր հարկատուների պաշտոնական տվյալները ևս մեկ անգամ ջրի երես են հանում այն հսկայական ֆինանսական միջոցները, որոնք մասնավոր հսկաները փոխանցում են պետական գանձարան:

Հրապարակված պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ տեղական արտադրության առաջամարտիկներից մեկը՝ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ն, հաստատուն կերպով զբաղեցնում է խոշոր հարկատուների ցուցակի 54-րդ հորիզոնականը: Աղյուսակի տվյալները փաստում են. միայն 2025 թվականի ընթացքում ընկերությունը պետությանը վճարել է 6 մլրդ 261 մլն 96 հազար դրամի հարկ:

Առավել ուշագրավ է շահութահարկի ցուցանիշը. ընկերությունը պետական բյուջե է վճարել շուրջ 1.7 միլիարդ դրամ շահութահարկ, ինչը վկայում է զգալի հարկվող շահույթի մասին։ Սա նաև նշանակում է, որ ձեռնարկությունը ոչ միայն պարզապես ապահովում է շրջանառություն, այլև հանդիսանում է իրական, շահութաբեր և դինամիկ զարգացող բիզնես:



Ընդդիմադիր շրջանակներն ու տնտեսական վերլուծաբանները շեշտում են՝ նման արդյունավետությամբ աշխատող և հազարավոր աշխատատեղեր ապահովող սեփականատերերին նորմալ պետական համակարգում պետք է խրախուսել բարձրագույն շքանշաններով: Սակայն իրականությունն այլ է:

Մինչ մասնավոր ոլորտը միլիարդներ է գեներացնում, կառավարող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» շուրջ հասունանում են լուրջ մեղադրանքներ՝ կապված խոշոր ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու միտումների հետ:

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները՝ ԶՊՄԿ-ն, «Լիդիան Արմենիան», մեկը մյուսի հետևից հայտնվում են պետական վերահսկողության տիրույթում: Իշխանությունն այս քայլերը պաշտոնապես ներկայացնում է որպես «պետական շահի հաղթանակ», սակայն քննադատները սա որակում են որպես բիզնեսի նկատմամբ կոշտ ճնշումների միջոցով բաժնետոմսերի «կորզում» և սեփականության բռնի վերաբաշխում:

Ամենացայտուն օրինակներից մեկը, որը հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, «Հայփոստ» ազգային օպերատորի շուրջ ստեղծված իրավիճակն է: Տարիներ շարունակ միջազգային բարձրակարգ կառավարում ապահովող արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի կառավարման պայմանագրի ավարտից հետո, ընկերությունն անցավ պետության տնօրինմանը:
Արդյունքը եղավ այն, ինչ հանրությունը որակում է որպես դասական «կլանային մոտեցում» և հովանավորչություն:

Ըստ մամուլի հրապարակումների՝ պետական հավատարմագրային կառավարման անվան տակ ընկերության ղեկավար օղակներում հայտնվեցին իշխանական «էլիտայի», մասնավորապես՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի մերձավորները:

Հիշեցնենք, երբ Էռնեկյանի ընկերության հետ պայմանագիրը դադարեցվեց և «Հայփոստն» անցավ պետության տնօրինմանը, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ բարձր պաշտոն ստանձնելը այդ ընկերությունում հանրության կողմից միանշանակորեն ընկալվեց որպես ոչ պրոֆեսիոնալ, հովանավորչական նշանակում։ Կարիք չկա կրկնել, որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով արվող նշանակումները, հանգեցնում են միլիոնավոր դրամների աշխատավարձերի և պարգևավճարների ուղղմանը դեպի կոնկրետ անհատների գրպաններ և կուսակցական հաշվեհամարներ:

Տնտեսական այս պարադոքսի ֆոնին, երբ միլիարդներ բերող «Արարատցեմենտի» պես ընկերությունները հաճախ բախվում են արհեստական արգելքների կամ քաղաքական ճնշումների, պետական բարձր պարգևների ու ֆինանսական հատկացումներ են ստանում վնասով աշխատող կազմակերպությունները: Դրա վառ օրինակներից է Երևանի մետրոպոլիտենը կամ պետական կառավարման ներքո գտնվող այլ հիմնարկներ, որոնք տարեցտարի ձախողում են ֆինանսական կայունությունը, բայց շարունակում են մնալ իշխանության «սիրելիների» կարգավիճակում:

Հիշեցնենք՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն պատկանում է գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնին։ Ընկերությունը Հայաստանի խոշորագույն ցեմենտ արտադրողներից է և ընդգրկված է երկրի խոշոր հարկ վճարողների ցանկում է։

Most Viewed

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել