«Նոր ուժի» վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից՝ հայտարարելով, որ ցանկանում է Նիկոլ Փաշինյանի հետ առանձին բանավեճ ունենալ։
Նա նաև ասաց, որ այս բանավեճային ֆորմատի նախորդ հանդիպումները ցույց տվեցին, որ այն իրեն չի արդարացնում ու վերածվում է ՔՊ-ի ասուլիսի։
Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը: