Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է.
«Երեք տարի առաջ մեկ տարվա նախապատրաստությունից հետո սկսվեց Արցախի հայերի դեմ ցեղասպանության գործողությունը:
Քննչական կոմիտեում հենց ցեղասպանության հանցակազմով էլ քրեական գործ հարուցվեց:
Հետո այդ գործը դրվեց դարակի խորքում ու մոռացվեց: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվեց, միջազգային ատյաններ դիմումներ չգնացին, հետո էլ սկսվեց արդեն եղած դիմումների հետկանչման պրոցեսը:
Ինչու՞:
Որովհետև ցեղասպան գործողությունների` բլոկադայի, էթնիկ զտման, հարկադիր տարհանման, հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման առաջնային մեղավորը` բռնապետական Ադրբեջանը ուներ հանցակիցներ Հայաստանում:
Նիկոլական իշխանությունը ոչ միայն ռազմական գործողություններ չձեռնարկեց հարձակումից պաշտպանելու հայ բնակչությանը, այլև հրապարակային խոստում տվեց հանցագործներին, որ չի միջամտելու:
Դրանից հետո էլ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակեց արցախցիների նկատմամբ ճնշումների, ատելության խոսքի պաշտպանությունը, որը շարունակում է մինչ այժմ:
Ցեղասպանության հանցանքի պարտակմանը լծվեցին նաև ՀՀ իրավապահ մարմինները` չհետապնդելով իրական հանցագործներին ու քաղաքական հետապնդման ենթարկելով բոլոր նրանց, ովքեր ընդդիմացան այս դավաճանությանը:
Պիտի գա ժամանակը ու բոլորը դավաճանները ու դրանց ծառաները կանգնեն հայկական արդարադատության առաջ»: