copy image url
Արտաքին 6 ժամ առաջ - 09:23 19-09-2026

Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիան մեկ շաբաթում 300 հարված է հասցրել Եմենին

Եմենի հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան վերջին 24 ժամում 26 հարված է հասցրել Եմենի այն շրջաններին, որոնք գտնվում են խմբավորման վերահսկողության տակ, հայտնում է AFP-ը։

Հութիների տվյալներով՝ սաուդյան հարվածները շարունակվում են Եմենում մարտական գործողությունների նոր սրման ֆոնին։

Ուրբաթ օրը խմբավորումը պնդել էր, որ նախորդ շաբաթվա ընթացքում Սաուդյան Արաբիան շուրջ 300 հարված է հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքներին։
Նրա խոսքով՝ հարձակումները հասցվել են տարբեր շրջաններում գտնվող այն դիրքերին, որոնք վերահսկվում են խմբավորման կողմից։

Միաժամանակ Եմենի կառավարությունը, որին աջակցում է Սաուդյան Արաբիան, հայտնել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ նահանգում մարտերի ընթացքում հութիների կորուստների մասին։

Իշխանությունների տվյալներով՝ կառավարական ուժերը սպանել են հութիների 30 մարտիկի և վիրավորել ավելի քան 60-ի։ Բախումները տեղի են ունեցել Ալ-Վազիա շրջանում, որտեղ այս շաբաթ ակտիվացել են մարտական գործողությունները։

Եմենը շարունակում է բաժանված մնալ միջազգային ճանաչում ունեցող կառավարության և հութիների միջև, որոնք վերահսկում են երկրի զգալի մասը, ներառյալ մայրաքաղաք Սանան։ 2015 թվականից Սաուդյան Արաբիան գլխավորում է կոալիցիան, որը աջակցում է Եմենի կառավարությանը հութիների դեմ դիմակայությունում։