Հոկտեմբերի 25-ին Ախուրյան համայնքում տեղի կունենա ՏԻՄ հերթական ընտրությունը։
Oragir.News-ը Ախուրյանում զրուցել է բնակիչների հետ՝ հասկանալու, թե ինչ ակնկալիքներ ունեն նրանք առաջիկա ընտրություններից, ինչ խնդիրներ են առաջնահերթ համարում և ինչպիսի համայնքապետ են ցանկանում տեսնել։
Ախուրյանցիների մի մասը գոհունակությամբ է խոսում համայնքի ներկայիս ղեկավար Զավեն Մանուկյանի աշխատանքից։
Բնակիչների խոսքով՝ կարճ ժամանակում հնարավոր է եղել լուծել տարիներով կուտակված մի շարք խնդիրներ, իսկ համայնքում նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել։
«Ախուրյանը ծաղկում է»,– ասում են բնակիչները՝ միաժամանակ նշելով, որ համայնքի ղեկավարից ակնկալիքները միայն իրականացված աշխատանքներով չեն սահմանափակվում։
Նրանց խոսքով՝ իրենք ցանկանում են այնպիսի համայնքապետ, որը ոչ միայն կզբաղվի համայնքի առօրյա խնդիրներով, այլև կլինի բնակչի կողքին, կլսի մարդկանց և պատասխանատվություն կկրի իր որոշումների համար։
«Ուզում ենք՝ համայնքապետը երկրի ղեկավարի նման լինի»,– ասում են ախուրյանցիները՝ ներկայացնելով իրենց պատկերացումները համայնքի ղեկավարի աշխատանքի և առաջիկա ընտրությունների վերաբերյալ։
Մանրամասները` տեսանյութում։