Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տիրող տրանսպորտային անհաշվարկված վիճակն ու մշտական խցանումները վաղուց հատել են հանդուրժողականության սահմանը։
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, քաղաքային զարգացման «Վիկտորի պլանի» հեղինակ Վիկտոր Մնացականյանը համոզված է՝ քաղաքային խնդիրների վերաբերյալ ամենախելացի խորհուրդները նրան տվել են տաքսու վարորդները, քանի որ նրանք ամենալավն են պատկերացնում իրական պատկերը։
Քաղաքային իշխանությունների մակերեսային և չհաշվարկված որոշումները խորացրել են տրանսպորտային ճգնաժամը մայրաքաղաքում։ Որպես վառ օրինակ՝ Մնացականյանը մատնանշում է Մաշտոցի պողոտան, որտեղ առկա են 10-ից ավելի բակային տարածքներ, որոնց ելքերը գտնվում են անմիջապես տրանսպորտային կանգառների հարևանությամբ։
Տրանսպորտային կոլապսից դուրս գալու համար անհրաժեշտ է կտրուկ և համակարգային փոփոխություն։ Ըստ Վիկտոր Մնացականյանի՝ անհրաժեշտ է ավտոբուսային հատուկ գծերը տեղափոխել փողոցի մեջտեղի հատված՝ սկսելով այս արմատական քայլը հենց Երևանի սրտից՝ Կենտրոնից։
«Տրանսպորտի և քաղաքային ենթակառուցվածքների վերաբերյալ Երևանում երբևէ լուրջ քննարկում չի եղել։ Քաղաքապետարանը պետք է դրսից իրական մասնագետներ կանչի, հասկանան՝ ոնց են պատկերացնում հասարակական տրանսպորտը, նստեն և բաց քննարկում լինի»,- ընդգծում է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը՝ հավելելով․ «Երևանցիները պետք է վերջապես հասկանան պահի լրջությունը։ Երևանցիների լռող մեծամասնությունը քաղաքի ամենամեծ թշնամին է»։
Մանրամասները՝ տեսանյութում։