Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, 26 րոպե ուշացումով սկսվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի գործով նիստը:
Հրավիրվեց գործով վկա Նարինե Ամիրյանը, որը հրաժարվեց ցուցմունք տալուց, քանի որ հանդիսանում է գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի կինը և նշեց, որ իր կարծիքով իր հայտնած տեղեկությունը գուցե օգտագործվի ամուսնու դեմ:
Վկա Պավել Մարտիրոսյանը չէր ներկայացրել դատական նիստին: Մեկ այլ վկա էլ դատարանին գրություն էր ուղարկել` հայտնելով, որ Երևանում չէ և չի կարող ներկայանալ դատական նիստին:
Դատական նիստն ընդմիջվեց և նշանակվեց սեպտեմբերի 17-ին: Դատավորը նշեց, որ այդ նիստին քննվելու է կալանավորման Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման, փոփոխման հարցը: