copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 21:23 10-09-2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ուժեղացնել Կիևին տրամադրվող աջակցությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպմանը կոչ է արել ուժեղացնել Կիևին տրամադրվող աջակցությունը: Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ չէ դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը՝ չնայած մեծ կորուստներին:

Ռյուտեի խոսքով՝ Մոսկվան ցանկանում է պառակտել ՆԱՏՕ-ն, որ Ուկրաինային աջակցությունը նվազի, սակայն դաշինքը միասնական է, իսկ այդ գործողությունները հակառակ արդյունքն են տալիս: