Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 47 րոպե առաջ - 12:37 11-09-2026

Առուշ Առուշանյանն ու ՔՊ-ն դաշինք են ձևավորելու, գորիսեցիների «պարտադրանքին» ենք ենթարկվել. Նիկոլ Փաշինյան

Առուշ Առուշանյանը ոչ թե ՔՊ կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշանյանը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ 2021 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գորիսում ամենաշատ ձայներն էր ստացել, սակայն ՏԻՄ-ում ընտրվել էր ընդդիմության թեկնածու Առուշ Առուշանյանը։

Նա նշել է, որ ժողովուրդն է պարտադրել, որ ՔՊ–ն ՏԻՄ ընտրություններին դաշինքով մասնակցի Գորիսի ներկայիս համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանի հետ:

«Սա այն դեպքն է, որ ժողովրդի և գորիսեցիների պարտադրանքին ենք ենթարկվել։ Այդ ընտրություններում էլ Գորիսը քվեարկել էր ՔՊ-ի օգտին, և այդ ազդակները ստանում ենք Գորիսից, թե ինչո՞ւ եք անընդհատ բախման տրամաբանությամբ պրոցեսներ գեներացնում Գորիսում»,– ասել է Փաշինյանը։

Տեսանյութ: