copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 12:50 11-09-2026

Հայկ Սարգսյանով վաղուց պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Ալեն Սիմոնյան

Հայկ Սարգսյանով վաղուց պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր նախկին գործընկերոջը՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին:

Այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Խոսելով Հայկ Սարգսյանի բարձրացրած հարցի մասին, թե օնլայն խաղատների մասով իր բերած օրինագիծը ԱԺ-ում չի քննարկվել Ալեն Սիմոնյանի ցուցումով, Սիմոնյանը նշեց. «ԱԺ բերված որևիցե օրինագծի մասով քննարկման չեմ մասնակցել, որևիցե կարծիք չեմ հայտնել, բովանդակություն չեմ քննարկել, չեմ առնչվել, չեմ կարդացել, այլ կերպ չեմ քննարկել։

Կրկնում եմ՝ այդ ամենը, ինչի մասին ասում է, դրանով պարտավոր են զբաղվել իրավապահները»։

Հիշեցնենք, որ օրերս Հայկ Սարգսյանը Մհեր Բաղդասարյանի հետ զրույցում Ալեն Սիոնյանի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ էր արել։

Հայկ Սարգսյանի խոսքով՝ Ալեն Սիմոնյանի հետ առաջին լուրջ խնդիրը ծագել է բուքմեյքերական գործունեության և խաղամոլության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ: Սարգսյանը պնդում է, որ Սիմոնյանը փորձել է խոչընդոտել իր նախագծին և վարչապետին սխալ տեղեկատվություն է փոխանցել իր դիրքորոշման մասին։