copy image url
Ներքին 2 տարի առաջ - 08:40 23-01-2024

Ապրում ենք մի երկրում, որտեղ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը կարող է առևանգվել, ու դա մնա անհետևանք

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսեի) առևանգման, առեղծվածային «քաղաքական զրույց»-ի, իսկ դրանից հետո փաստացի անհետացման մասին ոչ մի հայտարարությամբ հանդես չեն եկել ո՛չ Երևանի քաղաքապետը, ո՛չ Մարդու իրավունքների պաշտպանը, ո՛չ Դատախազությունը, ո՛չ Ոստիկանությունը, ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ Ազգային անվտանգության ծառայությունը (չնայած հանցագորության մասին հաղորդման հանգամանքին), ո՛չ որևէ քաղաքական ուժ, այդ թվում «Մայր Հայաստան» դաշինքը։

Այսինքն, ստացվում է, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը կարող է առևանգվել, ենթարկվել բռնության ու հետքը կորել ու դա մնա ոչ միայն անհետևանք, այլև համատարած անհաղորդ ու անարձագանք վիճակում։
Հ․Գ․ Երևանում որ մի ծառ կտվեր, հավանաբար, մեծ աղմուկ կբարձրանար։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում