copy image url
Մամուլ 5 ժամ առաջ - 08:27 10-09-2026

Ձերբակալված Խաչատուր Անդրեասյանը ՔՊ-ի թեկնածուն է լինելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած երեկ մեծ աղմուկ բարձրացավ Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի ձերբակալման լուրից, որին մեղադրում են յուրացումների ու չարաշահումների մեջ, սակայն, մեր տեղեկություններով, հենց նա է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում լինելու իշխանության թեկնածուն։

Նա Մեղրիի ՔՊ կառույցի ղեկավարն է, նախկին սամվելբաբայանական, սակայն ՔՊ-ն այլ հարմար թեկնածու չունի, ուստի կառաջադրի նրան։

Այսօր սկսվելու են հոկտեմբերի 25-ի ընտրությունների առաջադրումները, Մեղրիից իմացանք, որ բոլոր իշխանամետ ուժերն առաջադրվելու են, որ հետո հետընտրական կոալիցիա կազմեն՝ Արամ Զավենիչի «Հանրապետությունը», Շիրինյանի կուսակցությունը և այլն»։

Մանրամանսները՝ թերթի այսօրվա համարում։