copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 17:24 28-04-2026

Ո՞վ է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն

Մերի Հակոբյան

Լրագրող

Լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը անդրադարձել է կուսակցության վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ վերջնական որոշումը կհրապարակվի մոտ օրերս։

Տոնոյանի խոսքով՝ այդ հարցը հետաքրքրում է լրատվամիջոցների մեծ մասին, սակայն որևէ անորոշություն կամ չկողմնորոշվածություն չկա։

«Որևէ չկողմնորոշվելու մասին խոսք չկա։ Օրենքը որևէ կերպ չի պարտադրում այս կամ այն պահին հրապարակել մեր վարչապետի թեկնածուին», - ասել է նա։

Նրա խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս նշել է, որ կուսակցությունն ունի մի քանի հավանական թեկնածուներ, որոնք պատրաստված և տարբեր ոլորտներում հեղինակություն վայելող անձինք են։ «Մենք ունենք մի քանի թեկնածուներ՝ պատրաստված, գրագետ, տարբեր ոլորտներում հեղինակավոր մասնագետներ, և որևէ կաշկանդվածություն չունենք ցանկացած պահին անուն հրապարակելու հարցում», - նշել է Տոնոյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ կուսակցությունը չի շտապում և քայլ առ քայլ ներկայացնում է իր քաղաքական օրակարգը։

«Մենք ներկայացրել ենք մեր քաղաքական թիմը, ներկայացնում ենք նախընտրական ծրագիրը, որով մասնակցում ենք ընտրություններին, և բնական է, որ հարմար ու պատեհ պահին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի մեր վարչապետի թեկնածուի անունը», - ասել է նա։

Տոնոյանի խոսքով՝ այդ հայտարարությունը կհնչի շատ շուտով։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջիկա օրերին դուք կլսեք վարչապետի մեր թեկնածուի անունը»,– եզրափակել է նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել