Ներքին 2 ժամ առաջ - 23:13 09-09-2026

Հայաստանը ռուսական զորքի կարիք չունի. սահմանամերձի բնակիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Սահմանամերձ Երազգավորս գյուղի բնակիչ Վարուժան Հովհաննիսյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման վերաբերյալ քննարկումներին։

Նրա խոսքով՝ ռուսական ռազմաբազայի ներկայությունից գյուղացիներն առայժմ որևէ շոշափելի օգուտ չեն տեսել։ Բնակիչը նշում է, որ ռազմաբազայի առկայությունը գյուղի առօրյայում առանձնապես որևէ փոփոխություն չի բերել։

«Ռուսական ռազմաբազայից ո՛չ օգուտ կա, ո՛չ վնաս։ Մենք դեռևս օգուտ չենք տեսել»,- ասել է նա։

Վարուժան Հովհաննիսյանի համոզմամբ՝ Հայաստանի պետական սահմանը կարող են պաշտպանել հայկական զինված ուժերը։

«Հայաստանը ռուսական զորքի կարիք չունի, մեր բանակը կարող է պահել պետական սահմանը»,- նշել է սահմանամերձ գյուղի բնակիչը։

Մանրամասները` տեսանյութում։