copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 23:35 09-09-2026

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը աշխատանքային այցով Լեհաստանում է

Սեպտեմբերի 7-ից աշխատանքային այցով Լեհաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը։

Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է ցուցադրական վարժանքի:

Էդվարդ Ասրյանը ներկա է եղել նաև Կելցեի սպառազինության միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ։