copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 22:42 09-09-2026

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ: Այս մասին Polsat հեռուստաալիքին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին:

«Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո՝ օգնության փաթեթի շրջանակներում», – հայտարարել է Զալևսկին՝ հավելելով, որ տրանշը կներառի ՀՕՊ միջոցներ: