copy image url
Ներքին 56 րոպե առաջ - 18:07 09-09-2026

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

Նրա խոսքով՝ «Վեոլիա Ջուր»-ի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և տեսչական մարմնի կողմից ստուգված բոլոր հասցեներում ջրի քլորի պարունակությունը եղել է սահմանված նորմերի շրջանակում։
Ջրային կոմիտեի նախագահի պարզաբանմամբ՝ ջրավազանում մինչև քլորացման փուլը մանրէների առկայություն արձանագրվել է, սակայն ջուրը համակարգ մուտք գործելուց առաջ քլորացվում է։ Քլորացումից հետո վերցված նմուշներում որևէ շեղում չի հայտնաբերվել։

Ղալամքարյանի գնահատմամբ՝ եթե խնդիրն առկա լիներ կենտրոնացված ջրամատակարարման համակարգում, վարակները զանգվածային բնույթ կկրեին և կարձանագրվեին ոչ միայն Բյուրեղավանում, այլև նույն համակարգից սնվող մյուս բնակավայրերում։

Նա նաև հայտնել է, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշվել է արագացված կարգով Բյուրեղավանի համար նոր ջրագիծ կառուցել և քաղաքում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում։

Ըստ Ղալամքարյանի՝ համայնքապետարանը ևս պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով նորոգելու և արդիականացնելու ներտնային ու ներտնտեսային ցանցերը։

Ջրային կոմիտեի նախագահը նշել է, որ 24-ժամյա ջրամատակարարումը թույլ կտա խողովակներում ապահովել մշտական ճնշում և բարձրացնել ջրի որակի պահպանման հուսալիությունը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը