copy image url
Ներքին 2 օր առաջ - 11:52 04-09-2026

Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել

«Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով: Դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որ Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու վերաբերյալ: Ռուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան»,- նշել է Սահակյանը:

Սահակյանը շեշտել է՝ դատավճռի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղի են ունեցել բազմակի ու բազմաթիվ աննախադեպ մարդու իրավունքների խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքն էլ լեգիտիմ չէ.

«Ռուբեն Վարդանյանին վերագրվել են շատ լայն, մի քանի տասնյակ արարքներ ու մեղադրանքներ, օրինակ նշվում է, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա և այս հարձակումները հակազդելու նպատակով եղել են զոհեր, հարձակման հետևանքով տուժածներ, և որպես ապացույց դատարանում հանդես է եկել զոհը, որը նշել է, որ այդ հարձակման հետևանքով վնասվածքներ է կրել: Այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին և վերջինս այս պահին քրեական պատասխանատվության է ենթարկվում այդ իրադարձության համար:

Ռուբեն Վարդանյանն իր գործունեության ընթացքում նաև սոցիալական ծրագրերում է ակտիվ ներգրավվածություն ունեցել, և այդ դրվագները ևս որակվել են որպես հանցավոր գործունեություն, օրինակ, վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, և այս հարսանիքի կնքահայր լինելը կրկին որակվել է որպես հանցավոր գործունեություն»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ