copy image url
Ներքին 3 օր առաջ - 14:45 03-09-2026

Ծառուկյանի` պետությանն անցած ընկերություններում կրճատումներ են․ Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից որևէ մեկի գործունեությունը չի վերականգնվել, բացի պետության կառավարմանը հանձնված «Արարատցեմենտից», Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատից և Երևանի քաղաքապետարանին փոխանցված «Մուլտի Վելնեսից»։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա հավելեց, որ մի շարք ահազանգեր են ստանում պետության կառավարմանն անցած ընկերություններում կրճատումների մասին։

«Մենք ահազանգեր ենք ստանում, որ մասնավորապես Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցների կրճատումներ են տեղի ունենում, հիմնավորումները հաստիքների կրճատման հիմքն է։ Խոսքն անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցների մասին է, այլ բաժիններից էլ կան»,– նշեց Տոնոյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե կրճատվում են այն աշխատակիցները, որոնք հանդես են եկել ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։

Տոնոյանը նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի 2018թ․ հայտարարությունները, որով կոչ էր անում մարդկանց գալ Հանրապետության հրապարակ, մասնակցել հեղափոխությանը՝ շեշտելով, թե որևէ մեկը չի կարող նրանց աշխատանքից ազատել քաղաքական հայացքների համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին