Ներքին Տեսանյութ 3 օր առաջ - 12:10 03-09-2026

Արտահանման ծավալների խնդիրը լուծված է,ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16. Պապոյան

Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Կան որոշ ապրանքներ, որոնք ըստ էության սեպտեմբեր ամսվա համար արտահանման պոտենցիալ այլևս չունեն, դրանք են՝ մոշը, կեռասը, ազնվամորին, ու այդպիսի մի քանի ապրանքներ ևս, հանել ենք, ու փոխարենը ավելացրել ենք ծաղիկի արտահանումները: Դեղձի և թզի համար տրամադրվող վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի համար տրամադրվող փոխհատուցման ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգում ենք, իսկ մնացած աջակցության ծրագրերը, որոնք նախորդիվ կային բոլոր տեսակի ընդունված միրգ-բանջարեղենների համար, պահպանված են:

Այս տարվա հունվար-հուլիսը ամփոփել ենք և կարող եմ ասել, որ ըստ էության այս ծրագրերը իրենց խնդիրն ամբողջությամբ լուծել են, եթե անցած տարի առաջին 7 ամսում մենք 865 միլիոն դոլարի ագրո պարենային արտադրանք էինք արտահանել՝ սկսած մրգից, բանջարեղենից, մինչև վերամշակված արտադրանք, ապա այս տարի ընդամենը 1,85% ենք պակաս արտահանել:

Հաշվի առնելով տեմպերը՝ նույնիսկ մտածում ենք, որ օգոստոսը ներառյալ արդեն կարող ենք գերազանցել, այսինքն արտահանման ծավալների խնդիրը լուծված է, և մենք դիվերսիֆիկացնում ենք ու արտահանում»,- նշել է Պապոյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին