copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:45 28-02-2024

Թուրքական արտահանման ծավալների մեջ 1-ին տեղում Գերմանիան է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) տվյալներ է հրապարակել 2024-ի հունվարին Թուրքիայի արտաքին առևտրի վերաբերյալ: Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 2024-ի հունվարին գրանցված արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը (պակասուրդ) 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է ավելի քան 56 տոկոսով՝ 14 մլրդ 290 մլն-ից նվազելով 6.23 մլրդ դոլարի:

Իսկ նույն ժամանակահատվածում իրականացված արտահանումների ծավալը 2023-ի հունվարի համեմատ աճել է 3.5 տոկոսով՝ հասնելով 19 մլրդ 991 մլն-ի:

Տարբերություն է գրանցվել նաև ներկրման մասով. 2024-ի հունվարին ներկրվել է 26 մլրդ 218 մլն դոլարին համարժեք ապրանք, որը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 22 տոկոսով:

Ըստ հրապարակված տվյալների՝ Թուրքիան ամենից շատ արտահանում է իրականացրել Գերմանիա: Արտահանումների ծավալը կազմել է 1 մլրդ 762 մլն դոլար:

Երկրորդ երկիրը, ուր Թուրքիան իրականացրել է ամենից շատ արտահանումները, ԱՄՆ-ն է: Դրանց ծավալները կազմել են 1 մլրդ 224 մլն դոլար:

Իսկ այն երկիրը, որից Թուրքիան ամենից շատն է ներկրում իրականացրել, եղել է Ռուսաստանը: Ներկրված ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է 4 մլրդ 324 մլն դոլար:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանը: Այնտեղից Թուրքիա արտահանված ապրանքների ծավալը եղել է 2 մլրդ 893 մլն դոլար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ