Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 58 րոպե առաջ - 10:57 24-08-2026

Ղարաբաղյան շարժումը Հայաստանի ապագան զրոյացնելու նախագիծ է․ Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրենք

ԱԺ-ում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․

Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ,մենք ժողորդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը՝ Հայաստանի պետականության հարատևության համար բացելով անսահամանափակ հնարավորություններ։

Մենք Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրենք, Իրանում չպետք է Հայաստան փնտրենք, Վրաստանում չպետք է Հայաստան փնտրենք։ Երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր 4 հարևանների միջազգային ճանաչված սահմաններում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում մեր միջազգայնորեն ճանաչված տարածքներում, մենք 4 տեղում ենք փնտրում, 4-ը մի տեղում։ Մենք հայտնվում ենք մեկը ընդդեմ չորսի կարգավիճակում։