Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 15:44 23-08-2026

Պուտինը և Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում կայանալիք ԱՏԷՍ գագաթնաժողովում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են բանակցություններ վարել Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, եթե երկուսն էլ մասնակցեն այդ ֆորումին։ Այս մասին ռուս առաջնորդի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին Շենժենում։ Ըստ Ուշակովի, եթե Պուտինն ու Թրամփը հայտնվեն նույն միջոցառմանը, ապա նրանց անձնական հանդիպումը գրեթե անխուսափելի կլինի։

«Մինչև գագաթնաժողովը դեռ շատ ժամանակ կա։ Բայց եթե առաջնորդները լինեն նույն միջոցառմանը, ապա, կարծում եմ, նրանք անխուսափելիորեն կհանդիպեն և կբանակցեն», ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Միաժամանակ Ուշակովն ընդգծել է, որ նման հանդիպման նախապատրաստման վերաբերյալ առայժմ կոնկրետ ազդակներ չկան։ Մինչև գագաթնաժողովը մնում է մոտ երեք ամիս, և այդ ընթացքում Ռուսաստանում ու այլ երկրներում կանցկացվի միջազգային միջոցառումների ևս մի ամբողջ շարք։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և գործարար Ջարեդ Քուշների Ռուսաստան այցի ամսաթիվը դեռ որոշված չէ։

Ամենից շատ դիտված