Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Սիրիայում իսրայելական օդային հարվածից հետո խիստ նախազգուշացում է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին ֆեյբուքյան էջում գրել է Արա Պապյանը։
«ԻՍՐԱՅԵԼԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ․ ՈՒՂԻՂ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Սիրիայում իսրայելական օդային հարվածից հետո խիստ նախազգուշացում է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Կացը Էրդողանին մեղադրել է «Թուրքիային Սիրիայում վտանգավոր արկածախնդրությունների մեջ ներքաշելու» համար և նախազգուշացրել, որ Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն։
Նա նաև հայտարարել է, որ Էրդողանը պետք է շարունակի Իսրայելի հասցեին իր քննադատությունը Թուրքիայի խորհրդարանում՝ «Իսրայելի՝ ինքն իրեն պաշտպանելու վճռականությունը փորձության ենթարկելու» փոխարեն։
Երուսաղեմից հղվող ուղերձը հստակ է․ Իսրայելը հայտարարում է, որ պաշտպանելու է իր անվտանգությունը և թույլ չի տա որևէ ուժի սպառնալ իր գոյությանը։
Թուրքիան նախազգուշացված է։ Իսրայելի սահմանած կարմիր գծերը մնում են անփոփոխ»,- գրել է Պապյանը։