copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 09:13 21-08-2026

Ձեր կյանքը հայ ժողովրդին անմնացորդ նվիրվածության օրինակ է․ Լուկաշենկոն՝ Վեհափառին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա առթիվ․

«Ձեր ողջ կյանքը բարձր ծառայության, անձնազոհության և քրիստոնեական եկեղեցուն ու հայ ժողովրդին անմնացորդ նվիրվածության օրինակ է», — ասվում է շնորհավորական ուղերձում։

Բելառուսի նախագահը Վեհափառին մաղթել է քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ։