Ավագ և միջին սերնդի, առանց բացառության, բոլոր քաղաքական գործիչները սերում են ղարաբաղյան շարժումից. Փաշինյան
Ավագ և միջին սերնդի, առանց բացառության, բոլոր քաղաքական գործիչները սերում են ղարաբաղյան շարժումից, նման կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստում։
«Սա շատ կարևոր արձանագրում է, ես ինձ էլ համարում եմ միջին սերնդի քաղաքական գործիչ. մեր կառավարության մի զգալի հատվածը միջին սերնդի քաղաքական գործիչ է, և նույնիսկ նոր սերնդի քաղաքական գործիչների մի զգալի մասը սերում է ղարաբաղյան շարժումից։
Սա ես ասում եմ, որովհետև սա էական արձանագրում է, բայց նաև վերջին 8 տարվա մեր պրակտիկ գործունեության մեջ կա մի շատ կարևոր և առանձնահատուկ նրբություն. մենք այդ գործունեության ընթացքում բացել ենք էջեր, որոնք բացված չեն եղել երբեք։
Ասել ենք՝ մի հատ էլ կարդանք, տեսնենք՝ ինչ ա գրված էդ էջերում»,-նշեց նա։