copy image url
Ներքին 12 ժամ առաջ - 11:37 20-08-2026

Երևանում՝ «Զովք» սուպերմարկետում, 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել

Օգոստոսի 12-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ, 36-ամյա Դավիթ Բ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 17։20-ի սահմաններում, Աբովյան փողոցի 1/3 հասցեում գործող «Զովք» սուպերմարկետում Դավիթ Բ․-ն, ցանկանալով գարեջուր վերցնել, կոտրել է մեկ շիշ գարեջուր, որից հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Սուպերմարկետի աշխատակցի կողմից դիտողություն անելուց հետո նրանց միջև փոխադարձ հարվածներ են հասցվել։

Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել սուպերմարկետի աշխատակից, Երևանի բնակիչ, 17-ամյա Վ․ Ս․-ն և 36-ամյա Դավիթ Բ․-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում