Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 59 րոպե առաջ - 11:42 18-08-2026

Առաջնահերթությունը մնում է քրեական ենթամշակույթը. Արմեն Մկրտչյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՆԳ նախարարի տեղակատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի խոսքով՝ հանրային անվտանգության ոլորտում իրականացվող քաղաքականության առանցքում շարունակում է մնալ հանցավորության կանխարգելումը, իսկ հիմնական մարտահրավերներից մեկը քրեական ենթամշակույթն է։

«Մեզ համար շարունակում է մարտահրավեր մնալ քրեական ենթամշակույթը, և մեր քաղաքականությունն այստեղ շատ հստակ է․ մենք անզիջում պայքարում ենք այդ երևույթի նկատմամբ»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ հանցագործություն ծնող պատճառները խորքային են և ունեն կրթական, սոցիալական ու առողջապահական բաղադրիչներ, ուստի դրանց վերացումը միայն իրավապահ համակարգի խնդիրը չէ։

Մկրտչյանը նաև հայտնեց, որ մշակման ավարտական փուլում է հանցավորության կանխարգելման ռազմավարությունը, իսկ հանցավորության շարժընթացը գնահատելու և կանխատեսումներ իրականացնելու նպատակով նախատեսվում է կիրառել նաև արհեստական բանականության գործիքներ։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը