Իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է.
«Երբ առաջին անգամ հանդիպեցի Սամվել Կարապետյանին, ինձ անմիջապես գրավեց նրա ներքին զուսպ ուժը․ նա այն տեսակն է, ում մասին խոսում են ոչ թե բարձրագոչ հայտարարությունները, այլ՝ լռելյայն արված գործերը, մարդկանց մեկնած ձեռքն ու ստանձնած պատասխանատվությունը:
Նելսոն Մանդելան դիպուկ է նկատել, որ պատիվը պատկանում է նրանց, ովքեր երբեք չեն նահանջում ճշմարտությունից՝ նույնիսկ ամենամութ ու ծանր պահերին։
Հարգելի՛ Սամվել, Ձեր անցած ուղին ու տոկունությունը հենց այդ արժանապատվության վկայությունն են։ Իմ մասնագիտական փորձից գիտեմ՝ ճշմարտությունն ու արդարությունը վերջիվերջո միշտ հարթում են իրենց ճանապարհը։
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ, իմ բարեկամ։ Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին»։