Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ժամ առաջ - 09:46 17-08-2026

Թրամփը հանձնարարել է կրճատել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների ծավալը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ դժգոհ է Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններից և հանձնարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթին զգալիորեն կրճատել դրանց ծավալը՝ ընդգծելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր շատ լավ հարաբերությունները:

Ինչպես հայտնում է BBC-ն, թեև 11 օր տևողությամբ զորավարժությունները չեղարկելն արդեն ուշ էր, Թրամփը նշել է, որ դրանք ոչ միայն չափազանց թանկ են ամերիկյան բյուջեի համար, այլև բացարձակապես անտեղի ու թշնամական ազդակ են հղում Փհենյանին, որն իր նախագահության ընթացքում որևէ սպառնալիք չի ներկայացրել և հարգանք է ցուցաբերել Միացյալ Նահանգների նկատմամբ։