Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 1 ժամ առաջ - 16:45 12-08-2026

Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին

Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է։ Նշենք, որ եկեղեցին զգալի վնաս էր կրել 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած 7.6-7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Եկեղեցին կառուցվել է 1876-ին և ունի 150 տարվա պատմություն։

«Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները կիրականացվեն պետության կողմից տրամադրված 5 մլն լիրայի (105.000 դոլար) աջակցությամբ: Երկրաշարժից հետո վնասվել և ավերվել է խորանի հատվածը։
Թաբաշն ընդգծել է, որ եկեղեցին այս շաբաթվա վերջին ամբողջությամբ փակ կլինի պատարագների համար։

Վերականգնման շրջանակներում կնորոգվի եկեղեցու տանիքը, կվերականգնվի հատակը և կլուծվի առկա ջրահեռացման խնդիրը։ Կվերակառուցվեն խորանները, և անհրաժեշտ աշխատանքներ կկատարվեն վերանորոգման կարիք ունեցող պատերի տեսքը վերականգնելու համար։

Բացի այդ կվերականգնվեն նաև եկեղեցուն կից կառույցները, խանութները, որոնք ապահովում են եկեղեցու եկամտի աղբյուրը։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին