ԱՄՆ-ն զենք է վաճառում ԵՄ երկրներին, որը հետո կարող է մատակարարվել Ուկրաինային, հայտարարել է Դոնալդ Թրամփը։
«Ես դրանք չեմ տալիս Ուկրաինային, ես դրանք տալիս եմ Եվրամիությանը: Նրանք ունեն փող, վճարում են և անում են այն, ինչ ուզում են, այդ թվում՝ տալիս են զենքը Ուկրաինային»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն Ուկրաինային զենք չի մատակարարում։ Իսկ Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ շարունակում են ստանալ ամերիկյան բարձրակարգ սպառազինություն։