copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 19:47 11-08-2026

Վախեցնող, բայց գեղեցիկ տարիք. ինչպես է Մագա Հարությունյանը դիմավորել ծննդյան օրը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի և բլոգեր Մագա Հարությունյանը նշում էր ծննդյան 29-ամյակը։

Տոնական օրվա առթիվ արտիստը սոցիալական էջերում հանդես էր եկել նոր տեսանյութով՝ կիսվելով տարեդարձի հետ կապված իր անկեղծ զգացմունքներով ու մտորումներով։

Մագան, ով մշտապես աչքի է ընկնում իր ակտիվությամբ ու հետևորդների հետ անմիջական շփմամբ, հրապարակված հոլովակին կից կատարել էր անկեղծ մակագրություն՝ խոստովանելով տարիքային փոփոխությունների հետ կապված իր զգացողությունները.

«Այսօր իմ ծննդյան օրն է, բարև 29։ Մեծանալը շատ վախեցնող է»,- նշել է Մագան։

Հրապարակումն անմիջապես արժանացել է հազարավոր երկրպագուների ու գործընկերների ուշադրությանը։