copy image url
Ավելին 1 ժամ առաջ - 22:43 07-08-2026

«Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ․ Լևոն Ազիզյան

«Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Օգոստոսի 9–10-ին թայֆունը կհասնի Չինաստանի ափերին՝ բերելով փոթորկային քամիներ և հորդառատ անձրևներ, որոնք կարող են ազդել մինչև 30 միլիոն բնակչի վրա։

Ներկայումս թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է 47 մ/վրկ-ի։ Կանխատեսումների համաձայն՝ ցամաք դուրս գալու պահին այն կնվազի մինչև 35–40 մ/վրկ։

Ափամերձ շրջաններում տեղումների քանակը կարող է հասնել 650 մմ-ի, ինչը հավասար է յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա մոտ 650 լիտր ջրի։ Այնուհետև, նախնական կանխատեսումների համաձայն, «Դոլֆին» թայֆունը կշարունակի շարժվել դեպի Չինաստանի ներքին շրջաններ։ Առանձին վայրերում տեղումների ընդհանուր քանակը կարող է հասնել 800 մմ-ի, ինչը զգալիորեն մեծացնում է լայնածավալ ջրհեղեղների և սողանքների վտանգը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված