Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:25 07-08-2026

Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ առաքելական եկեղեցու ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Օգոստոսի 7-ը հայոց պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր: Դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գերագույն Հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսի: Սա դատավարություն չէ, սա աննախադեպ բարոյական ահաբեկչություն է օրվա իշխանավորների ձեռքով 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող սեփական ժողովրդի հանդեպ: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը և հոգևորականաց դասը։

«Սա ինքնության եղերնագործություն է, քանզի, ի դեմս ազգընտիր գահակալի ու հոգևորականների, դատում են հայ ժողովրդին, ոտնահարում ՀՀ սահմանադրությունը, խղճի ու կրոնի ազատության միջազգային օրենքները:
Սա դատավարություն չէ, այլ անհավատների հաշվեհարդար, որը վկայում է բռնապետական իշխանավորների բացահայտ հակաեկեղեցական ու հակապետական կեցվածքի մասին:

Ուստի այսօր, երբ պետական լծակներն օգտագործվում են հոգևորականների և այլակարծության դեմ որպես պատժիչ գործիք, երբ իշխանավորները հանրային կարծիքը ձևավորում են պիտակավորման, կեղծիքի, զրպարտության ու վախի միջոցով, յուրաքանչյուր հայրենասեր քրիստոնյա պարտավո՛ր է լինել առաջնագծում՝ պայքարելու անարդարության ու ապօրինության դեմ՝ հանուն մեր ինքնության, սրբությունների ու արժանապատվության պահպանման:

Աստծո կամոք այս ծանր օրերն անպայման անցնելու են։ Ճշմարտությունն ու արդարությունը հաղթելու են, քանզի աստվածամարտ իշխանության պատվերով «կարված» իրավական սնանկ գործերը, ի վերջո, բացահայտվելու ու փոշիանալու են, իսկ Սուրբ Էջմիածինը, որպես անձեռնմխելի պատվար, հավերժ կանգուն է մնալու իր հավատարիմ զավակներով:

Կանգ առնելու և սթափվելու ժամանակն է, քանզի բոլորի դատավորը մեկն է՝ Աստված: Իսկ «Դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձավորին» (Հակոբոս 4:12), «…բայց նա կկանգնի, որովհետև կարո՛ղ է Տերը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4)»:
Աղոթում ենք, որ Արդարադատ ու Ողորմած Տերը զորավիգ լինի մեր հոգևոր դասին՝ ազգընտիր և օծյալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ, իմաստություն ու լայնախոհություն շնորհի փորձության ճանապարհին, հաստատակամ ու միասնական պահի Սուրբ Էջմիածնի նվիրյալ զավակներին հայրենիքում ու սփյուռքում»:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը