«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ փաստաբանական գործունեությանը վերադարձ չի կատարելու։
«Որոշել եմ, որ փաստաբանական գործունեությանը վերադարձ չեմ իրականացնելու։ Սա ճանապարհ է, որը պետք է անցնեմ, անցնելու եմ»,- նշեց Վարդևանյանը։
Նա ասաց, թե որոշումը կայացրել է, երբ հանդիպել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, նրանից առաջարկ է ստացել միանալու քաղաքական թիմին։
«Գիտակցեցի, որ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ունի բացառիկ տեսլական ՀՀ քաղաքացիների համար»,-ասաց Վարդևանյանը։