copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:37 02-08-2026

Ուշադրություն դարձրեք սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին․ ՍԱՏՄ

Ամռանը՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում արձանագրված թունավորումների հաճախականությամբ պայմանավորված, հերթական անգամ հորդորում ենք հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին, հատկապես մեծ միջոցառումներ, հարսանեկան արարողություններ, խնջույքներ և այլ զանգվածային հավաքներ կազմակերպողներին, առավելագույն ուշադրություն դարձնել սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին, հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն ուտեստներին, որոնք պարունակում են մայոնեզ, թթվասեր, սերուցք կամ այլ արագ փչացող բաղադրիչներ։ Նման բաղադրիչներ պարունակող աղցաններն ու սառը ուտեստները երկար ժամանակ սեղաններին թողնելը վտանգավոր է, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում դրանք կարող են շատ արագ դառնալ բակտերիաների զարգացման աղբյուր։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս սնունդը մատուցել միայն անհրաժեշտ պահին, իսկ մինչ այդ պահել սառնարանային պայմաններում և հնարավորինս արագ փոխարինել կամ հեռացնել, եթե երկար ժամանակ մնացել է բաց միջավայրում։

Այս պարզ, բայց կարևոր կանոնների պահպանումը կարող է կանխել սննդային թունավորումների բազմաթիվ դեպքեր և ապահովել մարդկանց առողջությունն ու անվտանգությունը։
Շոգ օրերին զգոնությունը պետք է լինի բոլորիս առաջնահերթությունը, իսկ սննդի անվտանգությունը պահպանելը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան