copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 19:57 02-08-2026

Ես չեմ լինելու պատգամավոր․ Գոհար Ղումաշյան

Ես Ազգային ժողովում չեմ լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոհար Ղումաշյանը։

«Այո, ես չեմ լինելու պատգամավոր, թեև շատերը սպասում էին ինձ տեսնել ԱԺ-ում։ Եվ ուրեմն ինչու՞ էի այդքան ակտիվ մասնակցում քարոզարշավին, թիրախավորվում և կրում այդքան դժվարություններ։ Պատասխանը շատ պարզ է․ ես հավատում եմ Ուժեղ Հայաստան ունենալու մեր երազանքին և պատրաստեմ կրել դժվարություններ, որպեսզի իմ զավակները ապրեն ուժեղ, անվտանգ ու կայուն երկրում։

Այդ նպատակին հասնելու համար ես շարունակելու եմ իմ աշխատանքը հասարակական, կրթական և բարեգործական ոլորտում: Այս պահին Հայ Գործարարների ասոցիացիան մշակում է բազմաթիվ ծրագրեր, որպեսզի օգնենք հայ արտադրողին հաղթահարել արտահանման սահմանափակումները և գտնել իրացման շուկաներ։ Շարունակելու եմ համակարգել երիտասարդական և կրթական ծրագրերը, ինչպես նաև Սփյուռքի հետ մեր աշխատանքները։ Նույն ակտիվությամբ համակարգելու եմ թիրախային բարեգործական աշխատանքները:

Հաջողություն եմ մաղթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին
Վստահ եմ` նրանք հաջողելու են»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան