Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 22:00 01-08-2026

Փաշինյանը ոչ մի երկրի հետ չի սրում հարաբերությունները. հարցում

«Հայաստանը հարաբերությունները սրում է այլ պետությունների հետ»,- օրեր առաջ հայտարարել էր գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ Նարեկ Կարապետյանը։ Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ համաձա՞յն են նրանք այդ տեսակետի հետ։

Հարցվածների կարծիքները տարբեր էին։ Մի մասը համաձայն չէր իշխանությունների վարած քաղաքականության հետ և կտրուկ գնահատականներ էր տալիս։

«Ես Փաշինյանին վարչապետ չեմ համարում, իր ոչ մի գործողության հետ համաձայն չեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները, հակառակը, կարծում էին, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հարաբերություններ կարգավորել տարբեր երկրների հետ։

«Ոչ, Փաշինյանը փորձում է նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ՝ ի շահ մեր երկրի»,- նշեց հարցվածներից մեկը։

Կային նաև քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին քաղաքական գնահատականներից՝ նշելով, որ չեն ցանկանում խոսել այդ թեմայով։

«Քաղաքականությունից չեմ ուզում խոսել», «Թող աշխատի, ամեն մեկն իր գործով զբաղվի»,- ասացին նրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված