Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 21 ժամ առաջ - 21:13 01-08-2026

Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները զգուշացնում են «պոտենցիալ էսկալացիայի» մասին

Հորդանանում, Իսրայելում և Իրաքում Միացյալ Նահանգների դեսպանությունները այսօր անվտանգության ծանուցում են հրապարակել ԱՄՆ քաղաքացիների համար՝ զգուշացնելով Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին «չկանխատեսված պոտենցիալ էսկալացիայի» մասին: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Դիվանագիտական առաքելությունները այդ երկրներում գտնվող ամերիկացիներին հորդորում են զգույշ և աչալուրջ լինել, պատրաստ լինել թռիչքների չեղարկման, օդային տարածքի պարբերաբար փակվելու և ճամփորդությունների ընդհատման:

Դեսպանությունները զգուշացնում են տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին էսկալացիայի դեպքում մտածել մեկնելու մասին կամ պատրաստ լինել հեռանալ, իսկ Մերձավոր Արևելքից դուրս գտնվողներին՝ լրջորեն մտածել տարածաշրջան կամ տարածաշրջանով ճամփորդելուց առաջ:
Բաղդադում ամերիկյան դեսպանատունը հավելյալ խորհուրդ է տալիս «հարձակման դեպքում ապաստան փնտրել անվտանգ վայրում և խուսափել բեկորների կամ ընկնող օբյեկտների մոտենալուց»:

Նախազգուշացումը հետևում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության աճին և փոխադարձ սպառնալիքներին:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը