copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 18:20 01-08-2026

Լատվիան ժամանակավորապես փակել է Բելառուսի հետ սահմանային անցակետը

Լատվիան տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցրել է երթևեկությունը Բելառուսի հետ սահմանին գտնվող «Պատերնիեկի» անցակետով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան սահմանը փակելու մասին հայտնել է հուլիսի 31-ի երեկոյան՝ Բելառուսում գտնվող և Լատվիա վերադառնալ ցանկացող քաղաքացիներին կոչ անելով օգտվել այլ երթուղիներից։

Լատվիայի պետական սահմանապահ ծառայությունից պարզաբանել են, որ «Պատերնիեկի» անցակետում արձանագրվել են տեղեկատվական համակարգերի տեխնիկական խափանումներ, ինչի պատճառով սահմանային հսկողության իրականացումը ժամանակավորապես հնարավոր չէ։

Խափանման պատճառները և համակարգերի աշխատանքի վերականգնման հնարավոր ժամկետները դեռ պարզ չեն։ Լատվիայի կիբեռմիջադեպերի կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ համակարգերի նկատմամբ արտաքին ներգործության նշաններ չեն հայտնաբերվել։

«Պատերնիեկի»-ն Լատվիայի և Բելառուսի միջև գործող միակ սահմանային անցակետն է։ Մյուս՝ «Սիլենե» անցակետը Լատվիան փակել է 2023 թվականին՝ Բելառուսի ուղղությունից անկանոն միգրացիոն ճնշման պատճառով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը