copy image url
Սպորտ 1 օր առաջ - 15:53 01-08-2026

Աղմկահարույց լուրերից հետո ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն պաշտոնապես հրաժարվել է աշխարհի առաջնության և այլ մրցաշարերի կազմակերպման իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու գաղափարից։ Կառույցի պաշտոնական կայքում հրապարակվել է Ինֆանտինոյի հայտարարությունը։

Օրերս հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն ցանկանում է ստեղծել FIFA Forward Enterprise (FFE) ընկերությունը, որը կստանար աշխարհի առաջնության կազմակերպման կոմերցիոն գործունեության իրավունքները։ Նախագիծը նախնական գնահատվում էր 20 միլիարդ դոլար, որի բաժնետոմսերի 20 տոկոսը ծրագրվում էր վաճառել մասնավոր ներդրողներին։

Ըստ շրջանառվող լուրերի՝ գլխավոր գնորդներից մեկը պետք է դառնար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը։ Այս նախաձեռնությունը բուռն արձագանք և բոյկոտի սպառնալիքներ էր առաջացրել ոչ միայն տարածաշրջանային կոնֆեդերացիաների (մասնավորապես՝ ՈւԵՖԱ-ի), այլև հենց ՖԻՖԱ-ի ներսում։

«FIFA Forward Enterprise նախագիծն ուղղված էր ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաներին աջակցելուն և ամբողջ աշխարհում ֆուտբոլի զարգացմանը։ Մենք ի սկզբանե ընդգծել ենք, որ այս նախաձեռնության իրագործումը հնարավոր է միայն անդամների մեծամասնության աջակցության և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների դեպքում։ Ուշադիր լսելով բոլոր կարծիքները՝ եկանք այն եզրակացության, որ նախագիծն այնպիսի տարաձայնություններ է առաջացրել, որոնք այլևս չեն համապատասխանում սկզբնական նպատակին։ Մեր նպատակը միշտ եղել է և կմնա ֆուտբոլը միավորելը։ Ուստի այս առաջարկը չի իրագործվի»,- նշված է Ինֆանտինոյի հայտարարության մեջ։

Այսպիսով, եվրոպական երկրների կողմից սպառնացող բոյկոտները տեղի չեն ունենա։ Հիշեցնենք, որ այս ամառ ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնությունն անցկացրեց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Իսպանիայի հավաքականը։

Armsport

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին