Բելառուսում կաթնամթերքի խոշորագույն արտադրող «Սավուշկին պրոդուկտ» ընկերությունը կովի արձան է նվիրել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Այն իր պատվավոր տեղն է զբաղեցնելու Անկախության պալատում։ Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» Telegram-ալիքը։
«Նախագահն ասել էր, որ կովի պատվին պետք է հուշարձան կանգնեցնել։ Ասված է՝ արված է», — նշում է ալիքը՝ հրապարակելով մարդու բոյից բարձր քանդակի լուսանկարը։ Մանրակրկիտ քանդակված կովի վզին կախված է զանգակ՝ ընկերության անվանմամբ։
Դեռ 2024 թվականի հոկտեմբերին Լուկաշենկոն հայտարարել էր, որ կովերի պատվին անհրաժեշտ է արձան կանգնեցնել, քանի որ պատերազմի տարիներին հենց այս կենդանիների շնորհիվ են փրկվել պարտիզաններն ու երեխաները։ Անցյալ տարի ևս Բելառուսի ղեկավարն ընդգծել էր, որ կովերը հուշարձանի են արժանի ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի տարիների, այլև այն բանի համար, որ «այսօր էլ շարունակում են կերակրել ժողովրդին»։
Լուկաշենկոն նախկինում ոչ մեկ անգամ է քննադատել այն տնտեսությունները, որտեղ անասունների խնամքին պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Անասնագլխաքանակի անկումը, նրա համոզմամբ, ուղղակի «բարոյական այլանդակություն» է։
Ի դեպ, այս տարվա հունիսին Մինսկի մարզում կաթնանասնապահական համալիր կատարած այցի ժամանակ Լուկաշենկոյին ջերսեյան ցեղատեսակի կենդանի կով էին նվիրել, որն ստացել է Մուսյա անունը։