Ներքին 4 տարի առաջ - 17:18 25-12-2021

Շուշին այն ուրախալի, կենսունակ բնակավայրը չէր, որը կարելի էր կոչել հայկական քաղաք

44-օրյա պատերազմում մեր ունեցած ձախողումների, Շուշիի դժբախտ և դժգույն լինելու, ՀՀ զինված ուժերում պատասխանատու մարդկանց թերացումների և Հայաստանի գալիքի շուրջ Oragir.news-ը զրուցեց «Շուշի» թերթի գլխավոր խմբագիր Կարեն Միրզոյանի հետ, ով նաև ազգային հերոս Արեն Միրզոյանի հայրն է։

Կարեն Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Ես 6 տարի 8 ամիս, իմ ընտանիքի հետ միասին, ապրել եմ Շուշի քաղաքում։ Այն Շուշին, որը ունենք մեր մտապատկերում, երազներում, չէր համընկնում իրականում եղած Շուշիի հետ։ Այն շամանակ, երբ լսում էի մեր երգիչների կատարումները Շուշի քաղաքի մասին, վատ էի զգում, քանի որ հասկանում էի, որ դրանք կեղծ օրակարգեր են բերում։ Շուշին այն ուրախալի, կենսունակ բնակավայրը չէր, որը կարելի էր կոչել հայկական քաղաք։ Այստեղ կա սուբյեկտիվ մի պատճառ։ Մինչև 2007 թվականը Արցախի իշխանությունները Շուշիին այլ կերպ էին վերաբերվում։ Այդ վերաբերմունքը ամենևին էլ աղերս չունի Շուշիի մասին մտահոգության հետ»։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Հայաստանի զինված ուժերի համար պատասխանատու մարդիկ ինչ-որ ճշմարտություններ են քննարկում, քննադատություններ են հնչեցնում, բայց նրանց պարագայում այնքան բացթողումներ են եղել, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Բացի դա, Միրզոյանը իր խոսքում նշեց, որ այդ փաստը մեծ ընդվզում է առաջացրել իր հոգում։ «Իմ ընդվզումը և զայրույթը կապված էր 44-օրյա պատերազմում իմ որդու անցած ճանապարհի հետ։ Իմ որդին ծառայում էր Արա լեռան հրետանային զորամասում։ Պատերազմի օրերին իր զորամասի հետ անընդհատ նահանջում էր, և բոլոր այն տեղերում, որտեղ տեղակայվում էին, խրամատներ էր փորում՝ պատսպարվելու համար։ Ես հարց էի տալիս Օհանյանին՝ ինչո՞ւ չեն կատարել ամրաշինական աշխատանքները, այն ինչը պարտավոր էին»,-նշեց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել