Երևանում ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Տեղեկությունն իրացվեց հուլիսի 25-ի երեկոյան։ Նորաշեն թաղամասում տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։
Նա հայտնեց, որ ատրճանակը մեքենայի բեռնախցում է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայի բեռնախցում հայտնաբերվեց «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։ Հանգամանքները պարզվում են։