Գյումրիի պատմական միջուկի շենքերը, որոնք դեռևս պահպանում են կոլորիտային քաղաքային դիմագիծը շարունակում են հայտնվել վտանգի տակ։ Տասնյակ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքեր տարիներ շարունակ չեն վերականգնվում, ինչի հետևանքով դրանց մի մասը հայտնվել է վթարային վիճակում, իսկ որոշներն արդեն մասնակի փլուզվել են։
Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել երբեմնի ճարտարապետական արժեք ներկայացնող շինությունների, որոնց տանիքները վնասված են, պատերը՝ ճաքած, իսկ քարե ճակատամասերն աստիճանաբար քայքայվում են։
Գյումրին Հայաստանի պատմական և ճարտարապետական ամենայուրահատուկ քաղաքներից է, և նրա պահպանությունը պահանջում է ոչ միայն հայտարարություններ, այլև հետևողական ու գործնական քայլեր՝ մինչև հերթական պատմական շենքը ևս դառնա անփույթ վերաբերմունքի զոհ։
Տեսանյութ։