«Բավարիայի», «Բարսելոնայի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Մարկ վան Բոմելը նշանակվել է Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին պաշտոնապես հայտնում է Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
49-ամյա նիդերլանդցի մասնագետի հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2028 թվականը։
Ավելի վաղ ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր ֆրանսիացի Ռուդի Գարսիան, որի հետ համագործակցությունը չէր երկարաձգվել։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում Բելգիայի հավաքականը հասել էր մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ համառ պայքարում 1:2 հաշվով զիջել էր Իսպանիային։
Որպես ֆուտբոլիստ՝ Վան Բոմելը 2006 թվականին «Բարսելոնայի» կազմում հռչակվել է Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ 2010-ին Նիդերլանդների հավաքականի կազմում նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալները։
Մարզչական կարիերայի ընթացքում նա հասցրել է գլխավորել նիդերլանդական ՊՍՎ-ն ու գերմանական «Վոլֆսբուրգը»։ Մասնագետի վերջին աշխատավայրը բելգիական «Անտվերպենն» էր, որտեղից նա հեռացել էր 2024 թվականին։